8 քիչ հայտնի փաստ «Օսկար» մրցանակի մասին

16:23 • 27.02.16

Կինոաշխարհի, թերևս, ամենահեղինակավոր մրցանակաբաշխության` հանրահայտ «Օսկար»-ի մեկնարկին մնացել են հաշված ժամեր: Եվ մինչ կինոսերների մեծ մասը փորձում է գուշակել, թե արդյոք այս տարի Լեոնարդո Դի Կապրիան վերջիվերջո կարժանանա երկար սպասված մրցանակի, Tatler ամսագիրն առաջարկում է ծանոթանալ մի քանի ուշագրավ փաստի «Օսկարի» մասին։


1. «Օսկարի» առաջին մրցանակաբաշխությունը կայացել է 1929թ.` Hollywood Roosevelt հյուրանոցում: Այն ժամանակ միջոցառման տոմսն արժեր ընդամենը 5 դոլար, մինչդեռ այսօր տոմսի գինը 85.000 դոլար է:


2. Ամենակարճ շնորհակալական ելույթներն ունեցել են Ալբերտ Հիչքոքն ու Ուիլյամ Հոլդենը: Նրանք սահմանափակվել են միայն «շնորհակալություն» ասելով: Մինչդեռ Հոլի Բերին ու Գվինեթ Փելթրոուն «աղիողորմ» արտասվում էին:


3. Օսկարյան ամենամեծ «անհաջողակը» ոչ թե Լեոնարդո Դի Կապրիոն է, այլ` Փիթեր Օ'Տուլը, ով առաջադրվել է 8 անգամ, սակայն երբեք բաղձալի արձանիկը չի ստացել:


4. Ամենաշատ «Օսկար» ստացած դերասանը Դելիել Դեյ Լյուիսն է (3 արձանիկ), իսկ դերասանուհիների շրջանում ռեկորդակիրը Մերիլ Սթրիփն է: Նա 19 անգամ առաջադրվել է ու 3 անգամ մրցանակի է արժանացել:


5. «Օսկարի» պատմության մեջ 2 անգամ արձանիկը շնորհվել է հետմահու: Առաջին անգամ դա տեղի է  ունեցել 1976թ.: Այն ժամանակ  մրցանակը շնորհվել է ավստրալացի Փիթեր Ֆինչին, իսկ 2009թ.` Հիթ Լեջերին:


6. «Օսկար» արձանիկները չի թույլատրվում վաճառել կողմնակի անձանաց: Եթե արձանիկից ազատվելու ցանկություն է առաջանում, ապա տերն իրավասու է այն վաճառել միայն Ամերիկյան կինոակադեմիային` 1 դոլար խորհրդանշական գնով:


7. «Օսկարի» արժանացած առաջին սևամորթ դերասանուհին Հեթի ՄըքԴենիելն էր, ով «Քամուց քշվածները» ֆիլմում մարմնավորում էր Սկարլետ Օ'Հարայի ընտանիքի դայակի դերը: Դա տեղի է ունեցել 1940թ., երբ ԱՄՆ-ում դեռևս կային ռասայական խտրականություններ: Այդ պատճառով դերասանուհին նստած էր ոչ թե մյուս հյուրերի հետ, այլ` դահլիճի հատուկ առանձնացված հատվածում:


8. 1973թ. Մառլոն Բրանդոն չի ներկայացել «Օսկար» մրցանակաբաշխությանը` իր փոխարեն ուղարկելով հնդկուհի Սաշին Լիթլֆիզերին: Վերջինը դերասանի անունից հայտարարել է, որ Բրանդոն չի պատրաստվում ընդունել «Լավագույն դերասան» անվանակարգում ստացած մրցանակը` այդպիսով բողոքելով հնդկացիների նկատմամբ ամերիկացի կինոգործիչների վատ վերաբերմունքի դեմ:

 

8 քիչ հայտնի փաստ «Օսկար» մրցանակի մասին