Սլովենիայում «Եվրատեսիլի» նախընտրական փուլին ծաղրել են Պուտինին (տեսանյութ)
Սլովենիայում «Եվրատեսիլ» երգի մրցույթի նախընտրական փուլի ժամանակ սլովենացի երգիչ, երգիծաբան Կլեմեն Սլակոնյան ծաղրել է Պուտինին:
«Ազատությունը» հայտնում է, որ Սլակոնյայի Putin, Putout վերնագրով երգն առհասարակ կարելի է համարել Պուտինին «նվիրված» երգ: Սլակոնյան վարել է միջոցառումը և կատարել երգը: Համարի ժամանակ Սլակոնյան հանդես է գալիս «Պուտինի կրկեսում»:
Երգում մասնավորապես ասվում է, թե ինչ լավ է լինել աշխարհի ամենամեծ երկրի նախագահը:
«Putin, Putout» բառախաղային վերնագիրը անգլերենից կարելի է թարգմանել «Մտցնել-հանել»:










