Լեդի Գագան «Օսկար»-ի բեմում հուզիչ ելույթ է ունեցել սեռական բռնության զոհերի հետ (լուսանկարներ, տեսանյութ)

11:20 • 29.02.16

Ամերիկյան էպատաժային երգչուհի Լեդի Գագան տպավորիչ ելույթ է ունեցել ժամեր առաջ Լոս Անջելեսում ավարտված «Օսկար-2016» կինոմրցանաբաշխության բեմում:

 

Ինչպես նշում է The New York Daily News-ը, 29-ամյա շիկահերը, ամբողջովին ճերմակ հագած, կանանց նկատմամբ սեռական բռնությունների թեմայով ազդեցիկ երգ է կատարել, որի ժամանակ բեմ են բարձրացել բռնաբարության ենթարկված մի խումբ կանայք:

 

Երգչուհին ու բեմ ելածները ձեռք ձեռքի են տվել` ի նշան համերաշխության, ինչից հետո «աստղալից» դահլիճը պայթել է ծափահարություններից։

 

Աղբյուրը մանրամասնում է,  որ Լեդի Գագան ինքն էլ ժամանակին եղել է սեռական բռնության զոհ: Այս տպավորիչ ելույթից հետո երգչուհին շնորհակալություն է հայտնել իր ընկերոջը` Թեյլոր Քինիին` «իր կողքին հպարտորեն կանգնելու ու իրեն իսկական տղամարդու պես պահելու համար»:

Lady Gaga was joined on the Oscarstage by many survivors of sexual abuse. 

Lady Gaga performed her Oscar-nominated song "Til It Happens to You." 

 

Լեդի Գագան «Օսկար»-ի բեմում հուզիչ ելույթ է ունեցել սեռական բռնության զոհերի հետ (լուսանկարներ, տեսանյութ)