2016 թվականին ամենաշատ «Օսկար» մրցանակի է արժանացել «Խելագար Մաքսը. ցասման ուղին» ֆիլմը
2016 թվականին ամենաշատ «Օսկար» մրցանակի է արժանացել «Խելագար Մաքսը. ցասման ուղին» ֆիլմը, գրում է gazeta.ru-ն:
Ջորջ Միլերի ֆիլմն արժանացել է 6 մրցանակի:
Ֆիլմը հաղթել է «Հագուստի լավագույն դիզայն», «Լավագույն գրիմ և վարսահարդարում», «Լավագույն բեմադրող նկարիչ», «Լավագույն մոնտաժ», «Լավագույն ձայնի մոնտաժ», «Լավագույն ձայնի համակցում» անվանակարգերում։
Ընդհանուր առմամբ, ֆիլմը հավակնում էր տասը «Օսկարի»:
«Փրկվածը» ֆիլմը, որը ներկայացված է եղել 12 անվանակարգերում, հաղթել է միայն երեքում («Լավագույն դերասան», «Լավագույն ռեժիսոր» և «Լավագույն օպերատոր»):










