Քեյթ Ուինսլեթն արտասվել է Դի Կապրիոյի հաղթանակից հետո (լուսանկարներ)
Հոլիվուդյան հայտնի դերասանուհի Քեյթ Ուինսլեթը, ով մտերիմ հարաբերությունների մեջ է Լեոնարդո Դի Կապրիոյի հետ, ի սրտե ուրախացել է, երբ դերասանը վերջապես արժանացել է «Օսկար» մրցանակի։
Ինչպես նշում է justjared.com կայքը, երբ Դի Կապրիոն բեմ է բարձրացել, ստացել բաղձալի արձանիկն ու շնորհակալական ելույթ ունեցել, Ուինսլեթը չի կարողացել զսպել հուզմունքն ու արտասվել է։
Աղբյուրը մանրամասնում է, որ 41-ամյա դերասանը նախկինում մի քանի անգամ ներկայացվել է «Օսկարի», սակայն առաջին անգամ է մրցանակի արժանացել («Փրկվածը» ֆիլմում դերակատարման համար): Մինչդեռ Ուինսլեթն այդ երեկո ևս թեկնածուների թվում է եղել, սակայն չի հաղթել: Այնուհանդերձ, այդ հանգամանքը չի խանգարել դերասանուհուն ի սրտե ուրախանալ ընկերոջ հաղթանակի համար:
Նշենք, որ Դի Կապրիոյի և Ուինսլեթի ընկերությունը սկսվել է «Տիտանիկ» ֆիլմի նկարահանման հրապարակից:


















