Նույնասեռական դատապարտյալը վիրավորված է Զարուհի Փոստանջյանից

17:57 • 02.03.16

 

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում իր պատիժը կրող Արթուր Միքայելյանը, ով նույնասեռական է, Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ ինքը վիրավորված է ԱՆ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանից, քանի որ պատգամավորը չի արձագանքում իր նամակ-խնդրագրին:


«Ես խնդրել եմ, որ ինքը գա «Նուբարաշեն» ՔԿՀ ու ընդունի ինձ, քանի որ իմ անձնականի հետ կապված այստեղ ես շատ խնդիրներ ունեմ, որ ուզում եմ՝ լուծվեն: Հարցը «զոնում» իմ անվտանգությունը ապահովելուն է վերաբերում: Իմ դիմումից անցել էր ավելի քան 20 օր ու ոչ մի պատասխան չի եկել մինչև օրս: Բայց օրեր առաջ ինքը եկել է «Նուբարաշեն», հանդիպել Վարդգես Գասպարիի մոտ, հացադուլ հայտարարածների մոտ, բայց ինձ տեսնելու չի գալիս»,-դժգոհեց Արթուրը:


Արթուրը վստահություն հայտնեց, որ եթե ինքը հացադուլ հայտարարած լիներ, ապա հինգ րոպե հետո Զարուհի Փոստանջյանը կայցելեր իրեն:


«Ես վիրավորված եմ, քանի որ արհամարվել եմ Զարուհու կողմից, քանի որ ես «Ժառանգություն» կուսակցության ակտիվիստներից եմ եղել, աշխատել եմ իրենց համար նախագահական ընտրությունների ժամանակ»,-ասաց նա: