«Քարդաշյանների դինաստիա» գրքի հեղինակը պնդում է, որ Քիմ Քարդաշյանի սեքս-տեսագրության տարածման «հեղինակը» նրա մայրն է

20:24 • 28.03.16

Մոտ ժամանակներս կհրապարակվի «Քարդաշյանների դինաստիա» գիրքը, որի հեղինակ Այըն Հալպերինը պնդում է, թե Քիմ Քարդաշյանի և վերջինիս ընկեր երգիչ Ռեյ Ջեյի սեքս-տեսագրությունը դիտավորյալ է տարածվել համացանցում, և դրա տարածման «գլխավոր ճարտարապետը» Քարդաշյանի մայր Քրիս Ջեններն է, գրում է dailymail.co.uk-ը: 

Քարդաշյանի և Փերիս Հիլթոնի մոտ ընկերներից մեկը Քիմին խորհուրդ է տվել տարածել այդ տեսագրությունը, եթե վերջինս ցանկանում է համբավ ձեռք բերել:

Քիմի նախկին ընկերներից մեկն էլ գրքի հեղինակին պատմել է, որ Քարդաշյանի մայր Քրիս Ջենները էական դերակատարում է ունեցել տեսագրության տարածման հարցում:

«Քարդաշյանների դինաստիա» գրքի հեղինակը պնդում է, որ Քիմ Քարդաշյանի սեքս-տեսագրության տարածման «հեղինակը» նրա մայրն է