ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆն այսօր Օսլոյում կհանդիպի Զելենսկու հետ, որից հետո կմեկնի Մոսկվա. Axios

09:18 • 20.10.26

ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Ստիվեն Ուիտկոֆը Օսլոյում հանդիպելու է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ, իսկ դրանից հետո հույս ունի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ներկայացնել որոշ մշակված մտքեր: Այս մասին գրել է Axios-ը։

«Օսլոյից հետո Ուիտկոֆը պլանավորում է գնալ Ռուսաստան, որտեղ հույս ունի հանդիպել նախագահ Պուտինին և նրան Ուկրաինայի ու եվրոպացի գործընկերների հետ սերտ հանդիպումից հետո մշակված մտքերը ներկայացնել»։

ԱՄՆ նախագահի փեսա Ջարեդ Կուշները անձամբ ներկա չի լինելու Օսլոյում հանդիպմանը:  «Կուշները գրիպով է հիվանդ և անձամբ ներկա չի գտնվելու հանդիպմանը, որպեսզի այլոց չվարակի: Նա հանդիպմանը կմասնակցի առցանց»։

ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացի և Զելենսկու բանակցություններին ներկա են լինելո նաև ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները: