Նա, ով առանց թերությունների ընկեր է փնտրում, միայնակ կմնա. արաբական ասացվածքներ

23:30 • 31.03.16

Արևելքը պատկերացնում ենք տաք գույներով, նեղ փողոցներով, այրող արևի ճառագայթներով, գեղեցիկ, գունագեղ զգեստներով և երկար ձգվող քարավաններով:  Այս մասին գրում է AdMe.ru–ն` ներկայացնելով արաբական իրականությունը պատկերող ասացվածքներ և իմաստուն խոսքեր:

 

1. Երբ խոսում ես, բառերդ պետք է լռությունից լավը լինեն:


2. Ոչխարների բանակն` առյուծի  հրամանատարությամբ, կհաղթի առյուծների բանակին` ոչխարի հրմանատարությամբ:


3. Սխալները հերքելը կրկնակի սխալ է:


4. Խելացին կհասկանա, եթե աչքով անես, հիմարը կհասկանա, եթե հրես:


5. Խելացի կինը շաքար է ավելացնում այն ամենին, ինչ ասում է տղամարդուն և հանում է աղն այն ամենից, ինչ իրեն ասում է տղամարդը:


6. Մեկ ձեռքբերված փորձն ավելի լավ է, քան իմաստության 7 կանոնները:


7. Քնքուշ խոսքերով և բարությամբ կարելի է փղին մազի վրայով քայլեցնել:


8. Քամին այնպես չի փչում, ինչպես նավերն են ցանկանում:


9. Եթե զնդան ես  դարձել, դիմացիր, եթե մուրճ ես դարձել, հարվածիր:


10.  Նա, ով առանց թերությունների ընկեր է փնտրում, միայնակ կմնա:


11.  Անդադար արևոտ օրերն անապատ են առաջացնում:


12.  Եթե հոգումդ գոնե մեկ ծաղկող ճյուղ է մնացել, այդտեղ անպայման երգող թռչուն կհայտնվի:


13.  Հաղթահարելով հպարտությունը` մարդ հաճելի է դառնում: Հաղթահարելով զայրույթը` մարդ ուրախ է դառնում: Հաղթահարելով կիրքը` նա բարգավաճում է: Հաղթահարելով ագահությունը` նա երջանիկ է դառնում: 


14.  Լավ տիրակալը նա է, ով կարողանում է հրամայել ինքն իրեն:


15.  Եթե վախենում ես մի ասա, եթե ասել ես, մի վախեցիր:


16. Հաղթանակը ցույց է տալիս, թե ինչ կարող է մարդ անել, իսկ պարտությունը` ինչի է նա արժանի:

 



 

Նա, ով առանց թերությունների ընկեր է փնտրում, միայնակ կմնա. արաբական ասացվածքներ