Ամերիկյան The Amazing Race ռեալիթի շոուի էպիզոդներից մեկն առաջին անգամ նկարահանվել է Հայաստանում

23:42 • 31.03.16

Ամերիկյան The Amazing Race ռեալիթի շոուի 28¬-րդ սեզոնի 6-¬րդ էպիզոդը նկարահանվել է Հայաստանում: «Արմենպրես»-¬ի փոխանցմամբ` ինչպես հայտնի է դառնում հաղորդման կայքից, առաջին անգամն է, որ CBS¬ ով հեռարձակվող այս հեռուստաշոուի մասնակիցները փորձություններ են հաղթահարում Հայաստանում: The Amazing Race¬-ի շրջանակներում երկու հոգուց բաղկացած 12 թիմեր ամբողջ աշխարհից ստանում են տարբեր բնույթի առաջադրանքներ ու դրանք փորձում հաղթահարել:

 

Նրանք ճանապարհորդում են երկրներ ինքնաթիռով, ուղղաթիռով, օդապարիկով, հեծանիվով, բեռնատարով, տաքսիով, գնացքով, նավով կամ որևէ այլ փոխադրամիջոցով, որը թույլ կտա հասնել փորձության վայր: Մասնակիցները պետք է հասցնեն ամեն փուլի ավարտին փորձությունները հաղթահարել առաջինը` Pitstop¬-ին: Եզրափակչում հայտնված երեք թիմերը պայքարում են հաղթողի տիտղոսի համար: Ռեալիթի շոուն հեռարձակվում է ԱՄՆ¬-ում 2001 թվականից:


Հայաստանում մասնակիցները խմոր են գրտնակել, լավաշ են թխել, գորգ գործել, համբուրվել, տեղացի մի կնոջ հետ գրկախառնվել, սեփական ձեռքերով տաքսու շարժիչի յուղը փոխել:


 

Ամերիկյան The Amazing Race ռեալիթի շոուի էպիզոդներից մեկն առաջին անգամ նկարահանվել է Հայաստանում