Մրայա, ես քո կարիքն ունեմ. Մրայա Քերիի մահամերձ քույրն աղերսում է աստղին փրկել իրեն (լուսանկարներ, տեսանյութ)
Ամերիկյան հայտնի երգչուհի Մրայա Քերիի քույրը, ով գտնվում է մահամերձ վիճակում, հրապարակայնորեն դիմել է իր աստղային բարեկամուհուն` աղերսելով փրկել իր կյանքը։
Ինչպես նշում է The Daily Mail-ը, ՄԻԱՎ վարակակիր Էլիսոն Քերին, ով նաև թմրամոլ է, ասել է, որ շատ ծանր ֆինանսական դրության մեջ է։ Անցած տարվա ապրիլին տեղի ունեցած ավազակային հարձակումից հետո կինը պետք է գլխուղեղի ու ողնաշարի վիրահատության ենթարկվի, սակայն բավարար գումար չունի:
«Մրա՛յա, ես քեզ սիրում եմ ու մահու չափ քո կարիքն ունեմ: Խնդրում եմ, մի՛ լքիր ինձ այս վիճակում»,-տեսաուղերձում ասել է հուսահատ կինը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ երգչուհու եղբայրը` Մորգան Քերին, անկեղծ հարցազրույց էր տվել The Sun պարբերականին` ասելով, որ «Մրայա Քերին անչափ սառնասիրտ է ու չի ցանկանում օգնել մահամերձ քրոջը»:
















