Եվա Լոնգորիան ստացել է Հռոմի պապի օրհնությունը (լուսանկար)
Աշխարհի ամենագեղեցիկ կանանցից մեկը` դերասանուհի Եվա Լոնգորիան, Instagram-ի էջում պարծեցել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հետ համատեղ լուսանկարով:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, «Հուսահատ տնային տնտեսուհիների» աստղը պատմել է, որ ինքն արժանացել է Հռոմի կաթոլիկ եկեղեցու հովվապետի հետ անձամբ հանդիպելու ու նրա օրհնությունը ստանալու պատվին:
Ուշագրավ լուսանկարում պոնտիֆիկոսը, ժպիտը դեմքին, ամուր բռնել է 41-ամյա գեղեցկուհու ձեռքը:
Պարբերականը մանրամասնում է, որ Լոնգորիան Պապին հանդիպել է Հռոմում, որտեղ իր հանգիստն է անցկացնում փեսացուի` Խոսե Անտոնիո Բաստոնի հետ։














