Մահացել է գրականության նոբելյան մրցանակակիր Իմրե Կերտեսը. Reuters
Ութսունվեց տարեկանում երկարատև հիվանդությունից հետո կյանքից հեռացել է 2002 թվականի գրականության նոբելյան մրցանակակիր Իմրե Կերտեսը։ Այդ մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
Հրեական ծագմամբ հունգարացի Կերտեսը 1944-1945 թվականներին եղել է Աուշվիցի և Բուխենվալդի համակենտրոնացման ճամբարների գերի:
«Առանց ճակատագրի» անվանումով առաջին վեպը Կերտեսը գրել է 1975 թվականին, այն, սակայն, սառն ընդունելության է արժանացել քննադատների կողմից: 1988 թվականին նա գրել է երկրորդ՝ «Ֆիասկո» վեպը, եռապատման վերջին մասը դարձել է «Կադեշ չծնված երեխայի համար» վեպը։











