Հարիսոն Ֆորդը, Ռայան Գոսլինգն ու Ռոբին Ռայթը կնկարահանվեն «Շեղբի վրայով վազողը» ֆիլմի շարունակությունում

10:16 • 01.04.16

Հոլիվուդյան հայտնի դերասաններ Հարիսոն Ֆորդը, Ռայան Գոսլինգն ու Ռոբին Ռայթը պատրաստվում են նկարահանվել օսկարակիր ռեժիսոր Դենի Վիլնյովի նոր կինոնախագծում։

 

Ինչպես հայտնում է The Guardian-ը, Վիլնյովը կստեղծի 1982թ. էկրան բարձրացած՝ լեգենդար Ռիդլի Սքոթի «Սայրի վրայով վազողը» (Blade runner) ֆիլմի շարունակությունը։


Նշվում է, որ Հարիսոն Ֆորդը կմարմնավորի դետեկտիվ Ռիք Դեկարդին, ով փորձելու է Լոս Անջելեսում որսալ աշխարհը գրոհած ռեպլիկանտներին:
 

Իսկ ինչ վերաբերում է Գոսլինգին ու Ռայթին, ապա նրանց դերերի մասին որևէ բան հայտնի չէ:

 

Աղբյուրը մանրամասնում է, որ սիքվելի նկարահանման աշխատանքները կմեկնարկեն ընթացիկ տարվա հուլիսին, իսկ 2018թ. հունվարի 12-ին այն կբարձրանա մեծ էկրան:

 

Հարիսոն Ֆորդը, Ռայան Գոսլինգն ու Ռոբին Ռայթը կնկարահանվեն «Շեղբի վրայով վազողը» ֆիլմի շարունակությունում