«Շերլոկ Հոլմսի» մասին պատմվածքի ձեռագիրը կվաճառվի մոտ 400 000 եվրոյով

00:40 • 02.04.16

1893 թվականին գրված «Շերլոկ Հոլմսի»  մասին պատմվածքի ձեռագիրը կվաճառվի Նյու Յորքի գրական աճուրդում:

 

Ինչպես նշում է Euromag-ը` նախնական գնահատումներով այն կվաճառվի 380 000 եվրոյով: 

 

«Պատահար թարգմանչի հետ» խորագրով պատմությունը մեկն է Արթուր Կոնան Դոյլի հեղինակած 56 կարճ պատմվածքներից դետեկտիվ Շերլոկ Հոլմսի մասին: Պատմվածքը հայտնի է նրանով, որ դրանում առաջին անգամ հայտնվել է Հոլմսի ավագ եղբոր` Մայքրոֆթի անունը:


Ապրիլի 11-ին կայանալիք աճուրդում կվաճառվեն նաև Շերլոկ Հոկմսի մասին պատմող մի քանի այլ պատմվածքների ձեռագրեր, մասնավորապես Կոնան Դոյլի ամենահայտնի ստեղծագործությունը` «Բասկերվիլների շունը»:

 

 

«Շերլոկ Հոլմսի» մասին պատմվածքի ձեռագիրը կվաճառվի մոտ 400 000 եվրոյով