Հակառակորդի «Գրադ» կայանքից հրթիռահրետակոծության հետևանքով սպանվել է 12-ամյա տղա, ևս 2 երեխա վիրավորվել են

10:37 • 02.04.16

 

Ինչպես արդեն հաղորդվել է, ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը և առավոտյան հակառակորդը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով ձեռնարկել է լայնածավալ նախահարձակ գործողություններ, որոնց ընթացքում հրթիռահրետանային արկակոծման են ենթարկվում ոչ միայն հայկական զինուժի պաշտպանական դիրքերը, այլև խաղաղ բնակավայրերը, տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը:
 

Ըստ ՊԲ օպերատիվ տվյալների, ադրբեջանական զինուժի կողմից ապրիլի 2-ին ժամը 08:30-ի սահմաններում Մարտունու պաշտպանական ուղղությամբ ՄՄ-21 («Գրադ») կայանքից իրականացված հրթիռահրետակոծության հետևանքով սպանվել է 2004թ. ծնված Վաղինակ Թաթուլի Գրիգորյանը, ևս երկու երեխա վիրավորվել են:

 

Հիշեցնենք, որ շփման գծի ողջ երկարությամբ տեղի են ունենում թեժ բախումներ, հակառակորդը կիրառում է հրետանի և օդուժ, կրակում խաղաղ բնակավայրերի վրա։
ԼՂՀ ՊԲ–ն խոցել է հայկական դիրքերը գրոհող ադրբեջանական ուղղաթիռը։