Պուտինը և Թրամփը քննարկել են ուկրաինական ճգնաժամի լուծման հեռանկարները

23:58 • 09.10.26

Ռուսաստանը հաստատել է իր պատրաստակամությունը նավթ և նավթամթերք մատակարարել ԱՄՆ-ի և համաշխարհային շուկաներին, հայտարարել է Պուտինը Թրամփի հետ զրույցից հետո:

Պուտինը նշել է, որ Թրամփի հետ հեռախոսազրույցի ընթացքում մեծ ուշադրություն են դարձրել ուկրաինական ճգնաժամի լուծման հեռանկարներին։

Նա նշել է, որ Ռուսաստանյան նավթի հայտնվելը ԱՄՆ շուկայում դրական ազդեցություն կունենա ամբողջ համաշխարհային տնտեսության վրա։

Պուտինը և Թրամփը համաձայնել են շարունակել անձնական շփումները, ինչպես նաև համագործակցությունը իրենց վարչակազմերի, հետախուզական գործակալությունների և գերատեսչությունների միջև։