ԼՂ ներխուժել փորձող Ադրբեջանին անհանգստացնում է ԱՄՆ-ում մեծ ազդեցություն ունեցող հայ համայնքը, այդ թվում՝ 66 մլն հետևորդ ունեցող Քարդաշյանը. Foreign Policy

21:44 • 06.04.16

Ադրբեջանն ուրբաթ օրը փորձել էր ներխուժել Լեռնային Ղարաբաղ և տարածքներ գրավել, իսկ այօրվա դրությամբ Հայաստանն ու Ադրբեջանը հայտարարել են բախումների դադարեցման մասին:

Այս մասին գրում է Foreign Policy-ն և հիշեցնում, որ բախումների վերաբերյալ գրառում է կատարել և Հայաստանին իր զորակցությունն է հայտնել ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը:

Աղբյուրը նշում է, որ Ադրբեջանին անհանգստացնում է ԱՄՆ-ում մեծ ազդեցություն ունեցող հայկական համայնքը` այդ թվում Instagram-ում 66 միլիոն հետևորդ ունեցող Քիմ Քարդաշյանը։

Նշվում է, որ աստղի հրապարակած լուսանկարն ու «Աղոթում եմ Հայաստանում գտնվող բոլորի համար» հեշթեգը զայրացրել է Միացյալ Նահանգներում Ադրբեջանի դեսպան  Էլին Սուլեյմանովին:
 

Հեշթեգը հավանել է ավելի քան կես միլիոն մարդ:

Սուլեյմանովը պարբերականի հետ զրույցում նշել է, որ Քիմը շատ հայտնի է և սիրված, բայց պատերազմական գործերը նրա համար չեն:

Պարբերականը- հիշեցնում է, որ Ադրբեջանը տարիներ շարունակ պայքարում է` ԱՄՆ-ում բավական մեծ ազդեցություն ունեցող հայկական համայնքի և լոբբի դեմ, սակայն չնայած Բաքվի ջանքերին Կոնգրեսում Հայաստանի համախոհ կոնգրեսականները դատապարտեցին Ադրբեջանին, Լեռնային Ղարաբաղում սկսած բախումների սկզբում:

 

ԼՂ ներխուժել փորձող Ադրբեջանին անհանգստացնում է ԱՄՆ-ում մեծ ազդեցություն ունեցող հայ համայնքը, այդ թվում՝ 66 մլն հետևորդ ունեցող Քարդաշյանը. Foreign Policy