Porsche-ն պատասխանատվություն չի կրում դերասան Փոլ Ուոքերի մահվան համար. ամերիկյան դատարան

12:35 • 06.04.16

Porsche ավտոարտադրողը պատասխանատվություն չի կրում «Ֆորսաժ» ֆիլմաշարի աստղ Փոլ Ուոքերի մահվան համար. հիշեցնենք, որ դերասանը վթարի էր ենթարկվել Porsche Carrera GT ավտոմեքենայով։

 

Այդ մասին վճիռ է կայացրել ԱՄՆ-ի դատարանը, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

 

Դատարանը վճիռ է կայացրել՝ քննելով Ուոքերի ընկերոջ՝ վթարի ժամանակ ղեկին գտնված Ռոջեր Ռոդասի այրու հայցը։ Ռոդասի այրին պնդել է, որ ավտոմեքենայում չի եղել անվտանգության համակարգի մի քանի կարևոր բաղադրիչ: Քրիստին Ռոդասը նաև հայտարարել է, որ ավտոմեքենան թերություն է ունեցել։

 

Դատարանը վճռել է, որ Ռադասը չի ներկայացրել իր պնդումների ապացույցները։

 

Այդ հայցով դատարանի վճիռը, այնուամենայնիվ, կարող է ազդեցություն չունենալ Porsche-ի դեմ դերասանի կնոջ և դստեր ներկայացրած համանման հայցերի վրա։

 

Ամերիկացի դերասանը, ով հայտնի էր «Ֆորսաժ» ֆիլմերից, մահացել է ավտովթարի հետևանքով, Լոս Անջելեսի արվարձանում, 2013 թվականի դեկտեմբերին: Նա 40 տարեկան էր։


 

Porsche-ն պատասխանատվություն չի կրում դերասան Փոլ Ուոքերի մահվան համար. ամերիկյան դատարան