Նյու Յորքում 10 մլն դոլարով վաճառքի է հանվել Էնդի Ուորհոլի արվեստանոցը

14:31 • 07.04.16

Նյու Յորքում 10 մլն դոլարով վաճառքի է հանվել ամերիկացի արվեստագետ Էնդի Ուորհոլի` 1.500 քմ մակերեսով արվեստանոցը։

 

Ինչպես հայտնում է korrespondent.net-ը, արվեստանոցը երկհարկանի է ու գտնվում է Մանհեթենի Վերին Իսթ Սայդ հատվածում:

 

Նշվում է, որ փոփ արտի ամենակարկառուն ներկայացուցիչներից մեկն այս տարածքը վարձակալել է 1960-ականներին` դրա համար վճարելով 150 դոլար:

 

Աղբյուրը հավելում է, որ Էնդի Ուորհոլը համարվում է աշխարհի ամենապահանջված նկարիչներից մեկը, իսկ նրա աշխատանքները գնահատվում են տասնյակ միլիոնավոր դոլարներ:

В Нью-Йорке продают мастерскую Энди Уорхола

Նյու Յորքում 10 մլն դոլարով վաճառքի է հանվել Էնդի Ուորհոլի արվեստանոցը