Շոտլանդիայում հայտնաբերվել է Շեքսպիրի պիեսների առաջին հավաքածուի նմուշներից մեկը

11:50 • 08.04.16

Օքսֆորդի համալսարանի մասնագետները շոտլանդական Բյութ կղզում հայտնաբերել են Ուիլյամ Շեքսպիրի պիեսների առաջին հավաքածուի նմուշը, որը հրատարակվել է 1623-ին, գրում է Корреспондент-ը։
 

Մասնավորապես՝ գրքում ներկայացված է «Մակբեթ», «12-րդ գիշեր», «Հուլիոս Կեսար», «Ինչպես դա ձեզ դուր կգա», «Փոթորիկ» պիեսների առաջին տպագիր տարբերակը:

 

Հրատարակման առաջին էջում առկա է նաև դրամատուրգի դիմանկարը, որի հեղինակն անգլիացի Մարտին Դրուշաուտն է։

 

Գրքի առաջին տպաքանակը, հավանաբար, չի գերազանցել 1000 օրինակը։ Մինչ մեր օրերը պահպանվել է մոտ 230 գիրք այդ հրատարակությունից, ընդ որում` նրանցից 79-ը պահվում են Ֆոլջերի Շեքսպիրյան գրադարանում:

 

Հավաքածուն հայտնաբերվել է դրամատուրգի մահվան 400-ամյակին ընդառաջ, որը նշվելու է ապրիլի վերջին։
 

Շոտլանդիայում հայտնաբերվել է Շեքսպիրի պիեսների առաջին հավաքածուի նմուշներից մեկը