Հայտնաբերվել է Պալմիրայից գողացված՝ պատմամշակութային արժեք ներկայացնող 5 հուշարձան
Սիրիայի Հոմս նահանգում գտնվող հինավուրց Պալմիրա քաղաքում հայտնաբերվել է Պալմիրայից գողացված պատմամշակութային արժեք ներկայացնող 5 հուշարձան, գրում է sana.sy-ն:
Լրատվական գործակալության փոխանցմամբ՝ իշխանությունները դրանք գտել են Պալմիրայի ալ-Մալեֆ թաղամասում գտնվող տներից մեկում` թաղված:
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը, գրավելով սիրիական Պալմիրա քաղաքը, ոչնչացրել էր մի շարք կարևոր նշանակություն ունեցող հուշարձաններ, իսկ որոշներն էլ փորձել էր վաճառել սև շուկայում:










