Սիրիական բանակը հետ է մղել ահաբեկիչների հարձակումը Հալեպի հարավում

13:25 • 10.04.16

Սիրիայի կառավարական ուժերը հետ են մղել «Ջեբհատ ան-Նուսրայի» ղեկաավարությամբ մի շարք ահաբեկչական խմբավորումների միավորված ուժերի հարձարկումը Հալեպից հարավ ընկած ուղղությամբ: Այդ մասին РИА Новости-ին հայտնել է ռազմական աղբյուրը:

Նա հայտնել է գործակալությանը, որ Հալեպից հարավ կատաղի մարտեր են ընթանում: Ոչնչացվել է թշնամու կենդանի ուժ և տեխնիկա, հայտնել է նա:

Հիշեցնենք, որ Սիրիայում փետրվարի 27-ից հրադադարի ռեժիմ է գործում: