Մոսկվայում տեղադրվել է Վլադիմիր Ժիրինովսկիի արձանը

19:25 • 11.04.16

Մոսկվայում տեղի է ունեցել Ռուսաստանի Լիբերալ Դեմոկրատական կուսակցության (ՌԼԴԿ) առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկիի քանդակի հանդիսավոր բացումը:


Ինչպես հայտնում է Газета.Ru-ն, քաղաքական գործչի երեք մետրանոց բրոնզե արձանը կերտել է հայտնի խորհրդային քանդակագործ Զուրաբ Ծերեթելին:


Հուշարձանը տեղակայվել է «Համաշխարհային քաղաքակրթությունների ինստիտուտի» մոտ, որի հիմնադիրը ՌԼԴԿ-ի առաջնորդն է:


«Երբեք չեի մտածի, որ իմ պատվին քանդակ կկանգնեցվի, չէ որ ես հայտնի գիտնական կամ ճնապարհորդ չեմ: Ինչո՞վ կհիշվի այս օրը մարդկությանը: Առանց ավելորդ համեստության կասեմ, որ այն կհիշվի այս արարողությամբ»,- ասել է Ժիրինովսկին` ներկա գտնվելով իր արձանի բացմանը:
 

 

 

Մոսկվայում տեղադրվել է Վլադիմիր Ժիրինովսկիի արձանը