Լոնդոնում կբացվի Պաբլո Պիկասոյի հազվադեպ կտավների ցուցահանդեսը

23:26 • 11.04.16

Մեծ Բրիտանիայի Ազգային պատկերասրահում աշնանը կբացվի աշխարհահռչակ իսպանացի նկարիչ Պաբլո Պիկասոյի կտավների ցուցահանդեսը:
 

Ինչպես հաղորդում է The Guardian-ը, ցուցանմուշների շարքում տեղ կգտնեն իսպանացու 75 աշխատանքներ, որոնց թվում` երիտասարդ Պիկասոյի և ավելի հասուն տարիքի ինքնանկարները:
 

«Դա ուշագրավ աշխատանք է. նայելով հայելուն և նայելով մահվան աչքերին»,- 1972-ին` մահվանից մեկ տարի առաջ, արված ինքնանկարի մասին ասել է արվեստաբան Էլիզաբեթ Քոուլինգը:
 

Մյուս ինքնանկարը պատանի Պիկասոն պատկերել է 14 տարեկանում` 1896-ին:
 


Ցուցադրությունը բաց է լինելու հոկտեմբերի 6-ից մինչև փետրվարի 5-ը:

 

Լոնդոնում կբացվի Պաբլո Պիկասոյի հազվադեպ կտավների ցուցահանդեսը