«Վամպիրի օրագրերը» սերիալը կավարտվի 8-րդ եթերաշրջանից հետո. Յան Սոմերհոլդեր

13:40 • 12.04.16

Մեծ ճանաչում ստացած «Վամպիրի օրագրերը» սերիալը կավարտվի 8-րդ եթերաշրջանից հետո, հայտնում է Variety-ն` մանրամասնելով, որ նման հայտարարությամբ է հանդես եկել սերիալի գլխավոր դերակատարներից մեկը` Յան Սոմերհոլդերը։

 

«Մենք որոշել ենք ևս մի եթերաշրջան նկարահանել, որպեսզի պատմությունն արդար ավարտ ունենա»,-ասել է դերասանը: Միևնույն ժամանակ, սերիալի պրոդյուսերները դեռևս որևէ մեկնաբանություն չեն արել տվյալ հարցի շուրջ:

 

Աղբյուրը մանրամասնում է, որ «Վամպիրի օրագրերը» սերիալը եթեր է հեռարձակվում 2009թ. ի վեր: Գործողությունները ծավալվում են Միսթիք Ֆոլս մտացածին քաղաքում, որտեղ կան գերբնական էակներ։

 

«Վամպիրի օրագրերը» սերիալը կավարտվի 8-րդ եթերաշրջանից հետո. Յան Սոմերհոլդեր