Բեն Աֆլեքը կնկարահանվի Բեթմենի մասին նոր ֆիլմում

17:25 • 13.04.16

Հոլիվուդյան հայտնի դերասան Բեն Աֆլեքը պատրաստվում է նկարահանվել սուպերհերոս Բեթմենի մասին պատմող նոր ֆիլմում, ինչն արդեն հաստատել է Warner Bros. կինոստուդիայի ղեկավարությունը:


Ինչպես հայտնում է The Guardian-ը, ֆիլմի ռեժիսորի աշխատանքը ևս կստանձնի օսկարակիր դերասանը։ Ի դեպ, Աֆլեքի գործակալը նշել է, որ դերասանն արդեն գրել է նոր ֆիլմի սցենարը:

 

Warner Bros.-ի ներկայացուցիչների փոխանցմամբ՝ Բեթմենի մասին ֆիլմը մեծ էկրան կբարձրանա կամ 2018թ. հոկտեմբերի 5-ին, կամ 2019թ. նոյեմբերի 1-ին։


 

Բեն Աֆլեքը կնկարահանվի Բեթմենի մասին նոր ֆիլմում