Բենեդիկտ Քամբերբեթչը կնկարահանվի «Սուրբ Ծնունդը գողացած» Գրինչի դերում

16:44 • 14.04.16

Բրիտանացի հայտնի դերասան Բենեդիկտ Քամբերբեթչը պատրաստվում է նկարահանվել «Ինչպես Գրինչը գողացավ Սուրբ Ծնունդը» հայտնի ֆիլմի նոր տարբերակում` ստանձնելով գլխավոր դերը։

 

Ինչպես նշում է The Guardian-ը, տեղեկությունը հաստատել է Illumination Entertainment կինոստուդիան։

 

Աղբյուրը հավելում է, որ Գրինչի մասին վերջին ֆիլմը նկարահանվել է 2000թ.: Այն ժամանակ կանաչ չարագործի կերպարում հանդես է եկել երգիծական ժանրի լավագույն վարպետներից մեկը` Ջիմ Քերին:

 

Կինոստուդիայի գործադիր նախագահ Քրիս Մելեդանրին նշել է, որ ֆիլմը մեծ էկրան կբարձրանա 2017թ. նոյեմբերին:

 

«Այն միևնույն ժամանակ կլինի և՛ դասական, և՛ ժամանակակից»,- ասել է նա:
 

Բենեդիկտ Քամբերբեթչը կնկարահանվի «Սուրբ Ծնունդը գողացած» Գրինչի դերում