«Հայաստա՛ն, իմ սե՛ր». ԱՄՆ-ում կկայանա Ցեղասպանության մասին նոր ֆիլմի պրեմիերան

11:46 • 14.04.16

ԱՄՆ-ի Փասադենա քաղաքում հինգշաբթի օրը կկայանա Հայոց ցեղասպանության սարսափների մասին պատմող «Հայաստա՛ն, իմ սե՛ր» ֆիլմի պրեմիերան։


Ինչպես հայտնում է latimes.com-ը, ֆիլմի սցենարիստն ու ռեժիսորը Դիանա Անգելսոնն է, ով նաև նկարահանվել է ֆիլմում` մարմնավորելով Ցեղասպանությունից մազապուրծ եղած հղի կնոջը։


Աղբյուրը մանրամասնում է, որ ֆիլմի առանցքային կերպարը փոքրիկ հայ տղան է, ով վերապրելով Ցեղասպանության սարսափները՝ կարողանում է փախչել ԱՄՆ ու դառնալ հաջողակ նկարիչ։

 

««Հայաստա՛ն, իմ սե՛ր» ֆիլմը պատկերում է այն սոսկալի իրականությունը, որի միջով ստիպված է եղել անցնել իր հայրենիքից վռնդված հայ ժողովուրդը։ Սակայն, միևնույն ժամանակ, այն հույսի, սիրո ու հավատի հզոր «մեսիջ» է»,-նշել է Անգելսոնը:

 

Նա նաև մանրամասնել է, որ ինքն իրեն պարտավորված էր զգում այս թեմայով ֆիլմ նկարել, քանի որ ճանաչում է բազմաթիվ հայերի, որոնց նախնիների կրած տառապանքների պատմությունները պատմվելու կարիք ունեն:


Նշենք, որ ֆիլմում գլխավոր դերակատարներից մեկն ամերիկահայ հայտնի դերասանուհի Շաքե Թուխմանյանն է, ով մարմնավորում է Անուշ տատի կերպարը։

 

«Զգայական առումով այս ֆիլմն ինձ համար առանձնահատուկ է»,-ասել է տաղանդաշատ դերասանուհին:


Դիանա Անգելսոնը` նկարահանման հրապարակում.

tn_gnp_me_0413_armenia_my_love

 

«Հայաստա՛ն, իմ սե՛ր». ԱՄՆ-ում կկայանա Ցեղասպանության մասին նոր ֆիլմի պրեմիերան