Երգչուհի Դայանա Ռոսն ավտովթարի է ենթարկվել ԱՄՆ-ում
Ամերիկացի հայտնի երգչուհի Դայանա Ռոսն ավտովթարի է ենթարկվել։ Միջադեպը տեղի է ունեցել Փենսիլվանիա նահանգում։
72-ամյա երգչուհին բողոքում է գլխացավերից և պարանոցի շրջանում ցավից, գրում է Вести-ն:
Վթարը տեղի է ունեցել չորեքշաբթի երեկոյան: «Մեղավոր» մեքենայի ղեկին գտնվել է 22-ամյա մի աղջիկ: Նա ամբողջ ուժով հարվածել է լիմուզինին, որը երգչուհուն տեղափոխելիս է եղել խաղատուն՝ համերգի։
Բժիշկները Ռոսին օգնություն են ցուցաբերել դեպքի վայրում: Երգչուհին ասել է, որ հետագայում ինքն իր մասին հոգ կտանի:
Վթարի մեղավորը Նյու Ջերսի նահանգի բնակչուհի է, ով տուգանվել է:
Ռոսն ավտովթարի պատճառով չի հրաժարվել համերգից։










