«Գահերի խաղ» սերիալի 7-րդ և 8-րդ եթերաշրջաններում սերիաների թիվը կկրճատվի
Ամերիկյան արտադրության հանրահայտ «Գահերի խաղ» հեռուստասերիալի ստեղծողները մտադիր են 7-րդ և 8-րդ եթերաշրջաններում կրճատել սերիաների քանակը։
Ինչպես հայտնում է meduza.io-ն, սա նշանակում է, որ 6-րդ եթերաշրջանը կլինի 10 սերիայից բաղկացած վերջին եթերաշրջանը։ Նշվում է, որ 7-րդ եթերաշրջանում կցուցադրվի 7, իսկ 8-րդ եթերաշրջանում՝ 6 սերիա:
Աղբյուրը հավելում է, որ «Գահերի խաղը» HBO հեռուստաալիքով հեռարձակվող ամենահայտնի սերիալն է։ Միայն ԱՄՆ-ում 5-րդ եթերաշրջանը դիտել է ավելի քան 20 մլն մարդ։
«Գահերի խաղը» պատմում է մտացածին թագավորության մասին։ Սերիալը հայտնի է իր արյունոտ ու բաց տեսարաններով:










