«Ավատար» ֆիլմը կունենա 4 շարունակություն. Ջեյմս Քեմերոն

12:41 • 15.04.16

Ռեժիսոր Ջեյմս Քեմերոնը հայտնել է 2009 թվականին թողարկված իր հայտնի «Ավատար» ֆիլմի 4 շարունակությունների նկարահանման մտադրության մասին։ Այդ մասին նա պատմել է Լոս Անջելեսում CinemaCon ֆորումի ժամանակ, փոխանցում է The Guardian-ը։ 
 

Քեմերոնը հայտարարել է, որ ֆիլմերից յուրաքանչյուրը կպատմի առանձին պատմություն, սակայն նրանց բոլորին կմիավորի ընդհանուր սյուժետային գիծը։

 

Հաղորդվում է, որ 2-րդ ֆիլմը կթողարկվի 2018-ին: Եվս 3 ֆիլմ կթողարկվեն 2020-ին, 2022-ին և 2023-ին:

 

«Ավատար» ֆիլմը կունենա 4 շարունակություն. Ջեյմս Քեմերոն