Ֆլորենցիայում վաճառքի է հանվել Մոնա Լիզայի վիլլան
Իտալական Տոսկանայում վաճառքի է հանվել Լեոնարդո դա Վինչիի հանրահայտ «Մոնա Լիզա» կտավի բնորդուհու վիլլան: Ինչպես փոխանցում է The Local-ը` անշարժ գույքը գնահատվել է 10 մլն եվրո:
Վիլլան տեղակայված է Տոսկանա մարզի մայրաքաղաք Ֆլորենցիայից 5 լմ հեռավորությամբ:
Կալվածքը սեփական ժամատուն ու կիտրոնի ծառերով պատված պուրակ ունի: Ժամանակին այն պատկանել է մետաքսի առևտրով զբաղվող վաճառական Ֆրանչեսկո դել Ջոկոնդոյի ընտանիքին, որի կինն էլ` Լիզա Գերարդինին, վարկածներից մեկի համաձայն եղել է մեծն նկարչի բնորդուհին:
Դա Վինչիի բնորդուհին ծնվել է 1479-ին և մահացել 1542-ին: Դա Վինչին իր գլուխգործոցը պատկերել է 1503-1506 թթ: Ի դեպ, որոշ փորձագետներ չեն բացառում, որ «Մոնա Լիզա» կտավը հենց նկարչի ինքնանկարն է:













