Շվեյցարիայում բացվել է Չարլի Չապլինի թանգարանը
Հանրահայտ դերասանի` Ժնև լճի ափերին տեղակայված կալվածքում «Չապլինի աշխարհը» խորագիրը կրող մշտական ցուցադրություն է բացվել, հայտնում է Rbc.ru-ն:
Չարլզ Սպենսեր Չապլինը ծնել է 1889-ին Լոնդոնում, իսկ 22 տարեկանում տեղափոխվելով ԱՄՆ` փայլուն կարիերա է կերտել Հոլիվուդում, իսկ կյանքի վերջին 25 տարիներն անցկացրել է փոքրիկ շվեյցարական Կորսե-սյուր-Վեվե քաղաքում, որտեղ էլ մահացել է 1977-ին:
Հենց այս քաղաքի հսկա կալվածքում էլ, որը ժամանակին պատկանել է աշխարհահռչակ երգիծաբանին, ստեղծվել է նրա թանգարանը, որտեղ կարելի է տեսնել նրա անձնական իրերը` ձեռնափայտը, գլխարկը, գրքերը, լուսանկարներն ու տան կենցաղը:
















