Էստոնիայի տղամարդկանց ազգային երգչախումբը ապրիլի 25-ին համերգ կունենա Երևանում

15:58 • 16.04.16

2000թ-ին հիմնադրված «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում 2016 թ. ապրիլի 25-ին յուրօրինակ համերգով հանդես կգա Եվրոպայի լավագույն  երգչախմբերից «Գրեմմի» մրցանակակիր Էստոնիայի տղամարդկանց ազգային երգչախումբը, որի անդամները հայերենով կկատարեն Կոմիտաս-Եկմալյանի պատարագից հատվածներ:
 

Ի դեպ, այս ծրագիրը անցյալ տարի երգչախումբը կատարել է  նաև Տալլինի Սուրբ  Հովհաննես տաճարում՝ «Քեզ հետ Հայաստան» միջոցառումների շրջանակներում:
 

2000թ-ին հիմնադրված «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի տարի մի քանի հոբելյան կնշի: Լրանում է «Երևանյան հեռանկարների»՝ Բյուրականում հիմնադրած Երաժշտական ակադեմիայի մեկամյակը։
 

Խորհրդանշական է, որ ապրիլի 4-ին ոչ միայն Բյուրականում փառատոնի ակադեմիայի հիմնադրման մեկ տարին  լրացավ, այլև Բելգիայից ճանաչողական այցով Հայաստան ժամանեց Եվրոպայի հանրահայտ մշակութային քաղաքականության գործիչներց մեկը՝ Բրյուսելի  «Բոզաղ» արվեստների պալատի հիմնադիր և նախագահ ՝Պոլ Դյուժաղդեն:
 

Նա  Բյուրականում   հանդիպեց հայ մտավորականության հետ, քննարկվեցին կարևոր հարցեր, որոնց թվում են  Հայաստան-ԵՄ փոխհարաբերությունները՝ Արևելյան գործընկերության ծրագրի համատեքստում, որից հետո Պոլ Դյուժաղդեն Եվրամիությունում հանդես կգա համապատասխան զեկույցով:
 

Բյուրականի արվեստի ակադեմիայում նույն օրը նաև փոքրիկ համերգով հանդես եկավ  «Գյուրջիև» և «Հովեր» երգչախմբը: Ի թիվս այլ ստեղծագործությունների, կատարավեցին նաև Ստեփան Ռոստոմյանի գործերից:

 

Էստոնիայի տղամարդկանց ազգային երգչախումբը ապրիլի 25-ին համերգ կունենա Երևանում