Պալմիրայի վերականգնումը կարող է տարիներ տևել. փորձագետ
Սիրիական Պալմիրա քաղաքի վերականգնման աշխատանքները դեպքերի բարեհաջող զարգացման պարագայում կարող են մի քանի տարի տևել: Այս մասին РИА Новости-ին հայտնել է ՌԴ Ժառանգության ինստիտուտի ղեկավար Նադեժդա Ֆիլատովան:
Նրա խոսքով` հստակ ժամկետների մասին եզրակացություններ անել հնարավոր կլինի վնասի ամբողջական գնահատման արդյունքում:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Համաշխարհային մշակույթի և բնական ժառանգության ռուսական գիտահետազոտական ինստիտուտի փորձագետները հետազոտում են անցկացրել մշակութային կոթողին ահաբեկիչների կողմից հասցված վնասի նախնական չափերի մասին:










