Guns N’Roses-ի մենակատարը կդառնա AC/DC-ի գլխավոր վոկալիստը

15:30 • 17.04.16

Guns N’Roses-ի մենակատար Էքսլ Ռոուզը կդառնա ավստրալական AC/DC ռոք-խմբի նոր գլխավոր վոկալիստը Բրայան Ջոնսոնի առողջական խնդիրների առնչությամբ, հաղորդում է РИА Новости-ն: Բժիշկները խորհուրդ են տվել Ջոնսոնին դադարեցնել համերգային գործունեությունը լսողությունը կորցնելու վտանգը բացառելու համար:
 

«AC/DC խումբը շնորհակալություն է հայտնում Բրայան Ջոնսոնին երկար տարիների ընթացքում իր ավանդի և խմբին նվիրվածության համար: Մենք հասկանում ենք, հարգում և աջակցում Բրայանի որոշմանը դադարեցնել համերգային շրջագայությունը: Էքսլ Ռոուզը բարյացակամորեն առաջարկել է մեզ աջակցություն, և միանալով AC/DC-ին նա կկատարի իր պարտականությունները Rock or Bust World Tour միջազգային համերգային շրջագայության ընթացքում»,- ասված է խմբի կայքում հրապարակված հայտարարության մեջ:

 

Guns N’Roses-ի մենակատարը կդառնա AC/DC-ի գլխավոր վոկալիստը