Գիտնականները բացահայտել են Ֆրեդի Մերկուրիի ձայնի գաղտնիքը

22:13 • 18.04.16

Ակուստիկայի ավստրիացի, չեխ և շվեդ մասնագետները վերլուծության են ենթարկել Queen խմբի մեներգիչ Ֆրեդի Մերկուրիի արխիվային ձայնագրությունները, ինչպես նաև ռոք երգչին նմանակող ձայնագրությունները և պարզել են, թե ինչում է նրա ձայնի յուրահատկությունը:

Lenta.ru-ի հաղորդմամբ` իրենց ուսումնասիրության արդյունքները մասնագետները հրապարակել են Logopedics Phoniatrics Vocology ամսագրում: Գիտնականները չեն հաստատել երգչի` չորս օկտավա  դիապազոն ունեցող ձայնի մասին լուրերը:

«Ֆրեդի Մերկուրիի ձայնը  առողջ մարդու համար նորմայի սահմաններում է եղել»,- հայտնել է հոդվածի հեղինակը։

Չնայած երգչի հայտնի կերպարին` ամենայն հավանականությամբ, նա բարիտոն է եղել, ով ելույթ է ունեցել որպես տենոր` վարպետորեն կառավարելով իր ձայնը:  Հայտնի է, որ Մերկուրին մերժել է հանդես գալ որպես բարիտոն օպերային երգչուհի Մոնսերատ Կաբալյեի հետ դուետի ժամանակ` վախենալով, որ հանդիսականը չի ճանաչի նրա ձայնը:

 

 

Գիտնականները բացահայտել են Ֆրեդի Մերկուրիի ձայնի գաղտնիքը