Ապագայի աշխարհը` ռուս նկարչի աշխատանքներում (լուսանկարներ)

14:13 • 19.04.16

20-րդ դարի հանճարեղ ֆիզիկոս Ալբերտ Էյնշտեյնն ասել է. «Տրամաբանությունը կարող է Ձեզ A կետից հասցնել B կետը, իսկ երևակայությունը` ուր ուզեք»: Այս խոսքերից տասնամյակներ են անցել, սակայն երևակայությունը շարունակում է լինել մարդկությանն առաջ տանող գլխավոր շարժիչ ուժը:


Ռուս նկարիչ Եվգենի Կազանցևն իր վառ երևակայության շնորհիվ «մուտք է գործել» ապագան ու «տեսել», թե ինչպիսին կլինի աշխարհը գալիք ժամանաշրջանում. օդային մրցավազքեր, ամեն քայլափոխի հանդիպող ռոբոտներ, լուսնային կայաններ և այլն: Բացի այդ, նկարիչն իր ուշագրավ աշխատանքներում ցույց է տվել, թե ինչպիսի աղետալի հետևանքներ կարող են ունենալ ներկայում սկիզբ առած կլիմայական փոփոխությունները` չկանխվելու դեպքում:


Ստորև AdMe.Ru-ն առաջարկում է վիրտուալ «ցատկ» կատարել դեպի աներևակայելի ապագան, որում ապրելու են մեր երեխաներն ու թոռները, որոնց համար այդ «ապագան» այնքան սովորական է լինելու:

 

Օդային մրցարշավներ


Պողպատե «մարդիկ»` ռեգբի խաղալիս


Մոսկվայի բնակիչները վերջապես հնարավորություն կունենան տեսնելու հյուսիսափայլը


Վենետիկն արդեն այն չի լինի


Կենարար ջուրը կհասնի անապատներին


«Կաղապարված» քաղաքներ


Ավտոսպասարկման ծառայության կետ 20-րդ հարկում


Մրցարշավներ` բոլիդներով


Ձմռանը բերք տված խնձորենիներ


Սառցաբեկորներն ու արմավենիներն իրար ավելի կմոտենան


Ջրվեժներից կմնան սոսկ սառած հուշեր


Ուղևորություն` ժամանակի ու տարածության միջով


«Սովորական» լուսնային կայաններ


Սագրադա Ֆամիլիան` վտանգի տակ


Պիցցայի առաքումն առավել հեշտ կլինի


Նեկտարի հավաքումը


Ապագայի նավաշինարանները


Ապագայի աշխարհը` ռուս նկարչի աշխատանքներում (լուսանկարներ)