Լոնդոնում վերստեղծել են Պալմիրայի փլուզված Հաղթական կամարը

08:50 • 19.04.16

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից սիրիական Պալմիրա քաղաքում ավերված Հաղթական կամարի կրկնօրինակը վերստեղծել են Լոնդոնում` Տրաֆալգարյան հրապարակում, գրում է РИА Новости-ն։

 

Նախորդ տարվա հոկտեմբերին հաղորդվել էր, որ ԻՊ-ի գրոհայինները պայթեցրել են Պալմիրայի պատմական մասում գտնվող հռոմեական դարաշրջանի անտիկ շինությունը։ Բացի այդ, գրոհայինները պայթեցրել են 2 տաճար, ինչպես նաև հնագույն դամբարաններ։


Լրատվամիջոցները հայտնում են, որ կամարի կրկնօրինակը ստեղծվել է եգիպտական մարմարից` 3D տեխնիկայով և լուսանկարների հիման վրա։

 

Հրապարակում կամարը կմնա 3 օր, այնուհետև այն կտեղափոխվի աշխարհի տարբեր քաղաքներ, ներառյալ` Նյու Յորք և Դուբայ։ Նախատեսվում է այն հաջորդ տարի տեղափոխել Պալմիրա։


 

Լոնդոնում վերստեղծել են Պալմիրայի փլուզված Հաղթական կամարը