Լոս Անջելեսում կկայանա հանրահայտ «Լույս ի լուսո» ինստալյացիայի պրեմիերան

10:01 • 19.04.16

Ապրիլի 29-ին Լոս Անջելեսի «Փոքրիկ Հայաստան» (Little Armenia) թաղամասում հանդիսավորությամբ կկայանա «Լույս ի լուսո» հիանալի ինստալյացիայի պրեմիերան, ինչին աջակցելու են Լոս Անջելեսի քաղաքապետարանի մշակույթի հարցերով բաժինն ու Sosé & Allen’s Legacy Foundation հիմնադրամը։


Ինչպես հայտնում է Asbarez-ը, ինստալյացիան իրենից կներկայացնի բաց երկնքի տակ տեղադրված հսկայական չափերի 3 էկրան, որոնց վրա հատուկ տեխնոլոգիայի միջոցով կցուցադրվի «Լույս ի լուսո»-ի պատկերը: Ողջ տեսարանը կուղեկցվի հայտնի երաժիշտ Տիգրան Համասյանի կենդանի նվագակցությամբ:

 

Աղբյուրը մանրամասնում է, որ «Լույս ի լուսո» ինստալյացիան սկիզբ է առել, երբ տաղանդաշատ Տիգրան Համասյանն ու նրա գործընկերները սկսել են ուսումնասիրել  Մատենադարանում պահվող հնագույն հայկական երաժշտական ձեռագրերը: Մոտ 3 տարի տևած ուսումնասիրություններից ու նախապատրաստական աշխատանքներից հետո երաժշտական հնագույն ձեռագրերը կրկին կյանքի են կոչվել: Արդյունքում Համասյանն ու Երևանի պետական կամերային նվագախումբը ձայնագրել են հոգևոր երաժշտության բացառիկ ալբոմ, որը թողարկվել է անցած տարի` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ։

 

Լոս Անջելեսում կկայանա հանրահայտ «Լույս ի լուսո» ինստալյացիայի պրեմիերան