Ստաս Միխայլովը հոսպիտալացվել է
Ռուս հայտնի երգիչ Ստաս Միխայլովը հոսպիտալացվել է Ստավրոպոլ քաղաքում համերգից առաջ։ Ինչպես փոխանցում են ԶԼՄ-ները, երգիչը վատ է զգացել տեղի Մշակույթի և սպորտի պալատում ելույթից մեկ ժամ առաջ, փոխանցում է Вести-ն:
Նախնական տվյալներով՝ արտիստն արյան ճնշման հետ խնդիրներ է ունեցել, այժմ գտնվում է հիվանդանոցում, նրա առողջությանը ոչինչ չի սպառնում: Երգչի դուրսգրման մասին տեղեկությունը բժիշկները կհայտնեն առավոտյան:
Միխայլովի կինը` Իննան, վստահ է, որ հիվանդության պատճառը գերհոգնածությունն է։










