Ստաս Միխայլովը դուրս է գրվել հիվանդանոցից և երեկոյան համերգ կտա
Ռուս երգիչ Ստաս Միխայլովը, ով նախօրեին հոսպիտալացվել էր Ստավրոպոլ քաղաքում, դուրս է գրվել հիվանդանոցից և երեկոյան համերգ կտա Եսենտուկի քաղաքում, հայտնել է երգչի տնօրեն Սերգեյ Կոնոնովը:
«Նրան արդեն դուրս են գրել հիվանդանոցից, այսօր երեկոյան նա համերգ կտա Եսենտուկիում, ինչպես և պլանավորված էր»,- ասել է տնօրենը:
Նրա խոսքով՝ երգչի հետ պատահածն արյան ճնշման տատանման արդյունք է, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ երգիչ Միխայլովն իրեն վատ է զգացել և հոսպիտալացվել է Ստավրոպոլ քաղաքում:










