ԱՄՆ-ում մահացել է «Me and Mrs. Jones» երգի առաջին կատարող Բիլի Փոլը

10:47 • 25.04.16

ԱՄՆ-ում՝ Նյու Ջերսի նահանգի Բլեքվուդ քաղաքում գտնվող իր տանը, կյանքից հեռացել է «Գրեմմիի» մրցանակակիր, երգիչ Բիլի Փոլը։ Այդ մասին հաղորդվում է երգչի պաշտոնական կայքում, գրում է РИА Новости-ն։

 

Նա 81 տարեկան էր։

 

Ինչպես NBC հեռուստաալիքին հայտնել է երգչի մենեջեր Բևերլի Գեյը, ավելի վաղ Բիլի Փոլի մոտ ախտորոշվել էր ենթաստամոքսային գեղձի քաղցկեղ։

 

Բիլի Փոլն իր երաժշտական կարիերան սկսել է 11 տարեկանում: 1972 թվականին թողարկվել է նրա ամենահայտնի երգերից մեկը՝ «Me and Mrs. Jones», որի կատարման համար նա ավելի ուշ «Գրեմմի» է ստացել։

 

 

ԱՄՆ-ում մահացել է «Me and Mrs. Jones» երգի առաջին կատարող Բիլի Փոլը