Պայթյունն իրականացրած ենթադրյալ անձը նախապատրաստվել էր պայթեցման եղանակով վնասել իր հարազատներին

14:38 • 26.04.16

ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ Հալաբյան փողոցում ավտոբուսի պայթյունն իրականացրած ենթադրյալ անձը նախապատրաստվել էր պայթեցման եղանակով վնասել իր հարազատներին:


«ԱԱԾ-ի հետ համատեղ իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ  դեպքի վայրում հայտնաբերված բջջային հեռախոսային քարտի բաժանորդը, կենցաղային հողի վրա ունեցել է դժգոհություն ազգականների հետ և նախապատրաստվել է պայթեցման եղանակով նրանց վնասել»,- ասաց նա:


Նա նաև նշեց, որ միջազգային ահաբեկչության կամ ահաբեկչության վարկածն առաջ քաշող տվյալներ  ձեռք չեն բերվել: