Մեկնարկել է Բեյոնսեի համաշխարհային շրջագայությունը (լուսանկարներ)
Ամերիկյան հայտնի r'n'b երգչուհի Բեյոնսեն տվել է իր նոր համաշխարհային շրջագայության մեկնարկը` առաջին համերգն ունենալով Մայամիում:
Ինչպես հայտնում է gazeta.ru-ն, երգչուհու ելույթի բացումն արվել է Formation կատարումով, որին հաջորդել է աղմկահարույց Sorry-ն: Այս 2 ստեղծագործություններն ընդգրկված են օրեր առաջ ներկայացված Lemonade ալբոմում:
Բացի այդ, Բեյոնսեն հարգել է ապրիլի 21-ին կյանքից հեռացած երաժիշտ Փրինսի հիշատակը` նշելով, որ հանգուցյալը բոլորի համար «ոգեշնչման աղբյուր էր»:
Ելույթի վերջում երգչուհին նշել է նաև ռեփեր Ջեյ Զիի անունը` նրան նվիրելով Halo երգն ու խոստովանելով, որ շատ է սիրում նրան։
Հիշեցնենք, որ Sorry երգում Բեյոնսեն խոստովանել է, որ ամուսինն իրեն դավաճանել է մեկ այլ կնոջ հետ:


















