Դերասան Օռլանդո Բլումն այցելել է Սլավյանսկ (լուսանկարներ, տեսանյութեր)

08:40 • 28.04.16

Հանրահայտ դերասան և ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի՝ UNICEF-ի բարի կամքի դեսպան Օռլանդո Բլումը ժամանել է Ուկրաինա և արդեն հասցրել է լինել Սլավյանսկի դպրոցներից մեկում։ Այս մասին հայտնի է դարձել միայն այն ժամանակ, երբ համացանցում սկսել են աստղի հետ լուսանկարներ տեղադրվել, փոխանցում է Корреспондент-ը:
 

Դերասանի հետ հանդիպելու բախտ են ունեցել նաև թիվ 13-րդ դպրոցի աշակերտները: Նրանք Բլումից ստորագրություններ են վերցրել և լուսանկարվել:


Օռլանդոյի հետ նույն ինքնաթիռով մեկնած երկրպագուհին նշել է, որ դերասանն Ուկրաինայում կմնա ևս մեկ շաբաթ:


Ավելի ուշ Բլումը նույնպես լուսանկարներ է տեղադրել է Instagram-ում։

 

 

 

 

 

 

Դերասան Օռլանդո Բլումն այցելել է Սլավյանսկ (լուսանկարներ, տեսանյութեր)