Երգիչ Փրինսի 10 մլն դոլարանոց առանձնատունը կվերածվի թանգարանի

00:04 • 28.04.16

Ամերիկացի երգիչ Փրինսի Paisley Park կալվածքում գտնվող անշարժ գույքը, որը գնահատվում է 10 մլն դոլար արժողությամբ, կվերածվի թանգարանի:

 

Daily Mail-ի հաղորդմամբ` այս տեղեկությունը հաստատել է երգչի փեսան` քրոջ ամուսինը` նշելով, որ երաժիշտի կյանքի և կարիերային նվիրված թանգարանը բաց կլինի հանրության համար:


Մինեսոտա նահանգում գտնվող շքեղ առանձնատանը երգիչը բնակվել է 3 տասնամյակ, որտեղ էլ նրան անգիտակից վիճակում հայտնաբերել են անցյալ հինգշաբթի: 

 

Երգիչ Փրինսի 10 մլն դոլարանոց առանձնատունը կվերածվի թանգարանի