Իսպանիայում 600 կգ հին հռոմեական մետաղադրամ են հայտնաբերել
Իսպանական Սևիլյա քաղաքում բանվորները պատահաբար հին հռոմեական մետաղադրամներ են հայտնաբերել` ընդհանուր 600 կգ քաշով:
Ինչպես հայտնում է The Guadian-ը՝ Սևիլյայի հնագիտական թանգարանի տնօրեն Անա Նավարոյին հղումով, արժեքավոր գտածոն հայտնաբերվել է ջրատար խողովակների վերանորոգման աշխատանքների ժամանակ:
Երրորդ դարի վերջին- 4-րդ դարի սկզբին թվագրվող բրոնզե մետաղադրամները լցված են եղել հին հռոմեական 19 անոթների մեջ: Դրանց վրա դաջված են Մաքսիմիան ու Կոնստանտինոս կայսրերի դեմքերը:
Նավարոն չի հայտնել գտածոյի ստույգ արժեքը, սակայն ասել է, որ խոսքը միլիոնավոր եվրոների մասին է:
Հայտնի է, որ ներկայում բանվորները դադարեցրել են իրենց աշխատանքները, որպեսզի տվյալ վայրում հնագիտական պեղումներ անցկացվեն։










