Սիլվեստր Ստալոնեն կնկարահանվի Մարիո Պյուզոյի գրքի հիման վրա ստեղծվող հեռուստասերիալում
Դերասան Սիլվեստր Ստալոնեն համաձայնել է մասնակցել «Կնքահայրը» վեպի հեղինակ Մարիո Պյուզոյի «Օմերտա» գրքի հիման վրա նկարահանվող հեռուստասերիալային նախագծին:
Ինչպես հայտնում է Cinema Blend-ը, Ստալոնեն կհամագործակցի The Weinstein Company ամերիկյան կինոընկերության հետ: Միևնույն ժամանակ հայտնի է դարձել, որ նախագծին կմասնակցի ռեժիսոր Անտուան Ֆուկուան: Հեռուստասերիալի սցենարը գրում են Ադամ Հոֆը և Ջասթին Հերբերը:
Ստալոնեն և Ֆուկուան նաև հանդես կգան որպես նախագծի գործադիր պրոդյուսերներ: Ստալոնեն կմարմնավորի դոն Ռայմոնդ Ապրիլեի դերը:










